Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 10-02-2026

Օրակարգ. Մանդատ գողացող ֆեյք ընդդիմադիրների դիմակները հատ-հատ բացելու եմ. Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի և հնչեցրած հայտարարությունների, դրանք մանիպուլացնելու միտումների, Նիկոլ Փաշինյանի վերընտրության հարցում Արևմուտքի ցուցաբերած աջակցության և Ռուսաստանի լոյալության, հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ճիշտ ձևաչափերով մասնակցելու անհրաժեշտության, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների նկատմամբ կայացված դատավճիռների, նրանց հայրենադարձման հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նաիրա Զոհրաբյանը խոստանում է՝ հատ-հատ բացելու է բոլոր ֆեյք ընդդիմադիրների դիմակները, որոնք ձգտում են ամեն գնով մանդատ գողանալ։

«Առ այս պահը ես տեսնում եմ, ես հետևում եմ չէ, թե ինչ դաշինքներ են, ակտիվ վերադասավորումներ են ընթանում: Ես ապշում եմ ասենք, օրինակ գործիչներ կային, ովքեր ինձ ժամանակին մեղադրում էին ոչ առանձնապես ինտելեկտուալ լինելու մեջ, որովհետև ինտելեկտուալ կինը չէր կարող լինել այնպիսի քաղաքական ուժում, ինչպես իմ նախկին քաղաքական ուժն է եղել, բայց ես տեսնում եմ, որ այդ նույն մադամը իրեն այսօր ճղում է այդ քաղաքական ուժի ցուցակով մանդատ պռճոկելու համար։ Լռելո՞ւ եմ ես, ո՛չ, խոսելո՞ւ եմ այդ ամեն ինչի մասին անվանական, իհարկե խոսելու եմ, որովհետև ես, որ հիմա կախված չեմ որևէ քաղաքական ուժից և ուզում եմ, որ իմ ժողովրդին հերթական անգամ չխաբեն, ես հատ-հատ՝ այ սենց պլյոնկայի դիմակի նման, բացելու եմ էդ ֆեյք ընդդիմադիրների՝ մանդատ գողացողների դեմքը»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը լավատես է, որ մայիսին ընդառաջ բոլոր ռազմագերիները կվերադառնան։

Մանրամասները՝ հարցազրույցում.
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը