Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը Ալենին ու Սուրեն Պապիկյանին էլ է ուղարկելու Բաքու՝ դատվելու․ Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունների, դրանց նպատակների, այս հարցում Հայաստանի իշխանությունների գործողությունների, ներքաղաքական զարգացումների, Երևանում հանրային տրանսպորտի թանկացման որոշման, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին ու Սուրեն Պապիկյանին էլ կուղարկի Բաքու՝ դատվելու, եթե դա անհրաժեշտ լինի իր կաշին փրկելու համար։ «Հիմա ընդամենը ինքը փրկում է իր, իր կնոջ և իր ընտանիքի կաշին։ Եվ եթե իրենց կաշին փրկելու համար պետք լինի մսաղացի մեջ գցել և Բաքու՝ դատվելու ուղարկել Ալենին, Սուրեն Պապիկյանին, Ջալալ Հարությունյանին, ինքը կասի, որ սուտ է, այդ բոլոր հրամանները տվել է Օնիկ Գասպարյանը: Օնիկ Գասպարյա՛ն, քեզ էլ կդնի մի հատ չարտերի ռեյս, Ջալալին էլ, մյուսներին էլ կնստացնի կողքդ և կուղարկի Բաքու՝ հարցաքննության»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխավորը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, և միայն նա կարող է Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տալ։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար