Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:50 09-02-2026

Տերյանը բանաստեղծների բանաստեղծ և հոգևոր առաջնորդ էր. թումանյանագետ

Թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը խոսեց Վահան Տերյանի մասին՝ ընդգծելով նրա բացառիկ տեղը հայկական գրականությունում։ Տերյանը բանաստեղծների բանաստեղծ էր՝ ամենաքննարակամիտն ու ամենանուրբը, որը բառերին կենդանի շունչ տվեց, ոգի ներշնչեց և դարձավ նաև գրական, մշակութային, հասարակական և պետական գործիչ։ Նրա գործունեության առանցքում կանգնած է հոգևոր Հայաստանը՝ պատմափիլիսոփայական հայեցակարգով։

«Տերյանը բանաստեղծների բանաստեղծ, ամենաքննարակամիտ, ամենանուրբը, որը բառարաններում գրած բառերին կենդանի շունչ տվեց, ոգի ներշնչեց, բայց միաժամանակ դարձավ գրական, մշակութային, հասարակական, քաղաքական գործիչ, նաև պետական գործիչ»,– ընդգծեց Հովհանիսյանը։

Նա հիշեցրեց Տերյանի ազդեցությունը երիտասարդների և իր ժամանակակիցների վրա․ տղաները իրենց սերն էին խոստովանում նրա խոսքերով, աղջիկները պահում էին նրա գրքերը, իսկ երբ Տերյանը գալիս էր Թիֆլիս, աշակերտները տապալում էին դասերը՝ նրան դիմավորելու համար։

«Տերյանը դարձավ անզուգական ու եզակի և ձևավորեց մի երանելի երրորդություն, որը հետագայում միացրեց Չարենցին՝ մեր գրականության նոր ոսկեդար դարձնելով»,– ասաց նա՝ նշելով նաև արևմտահայ գրական կյանքում Տերյանի յուրահատուկ ընդունելիությունը։

Թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը հավելեց, որ Տերյանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև ուսուցիչ՝ բառի արարչական իմաստով, ով կրթեց և նրբացրեց զգացմունքները։ Նրա ազդեցությունը տարածվում էր գրականության, լեզվաբանության, փիլիսոփայության և հոգեբանության ոլորտներում։ Նա ընդգծեց, որ Տերյանի ստեղծագործությունները շարունակում են ներշնչել սերունդներին։

«Տերյանի նկատմամբ Սահյանի սերը անմեկնելի է, տիեզերական, ինչպես որ Չարենցին էր»,– եզրափակեց նա՝ նշելով, որ Տերյանի ստեղծագործությունը շարունակում է հաղորդել այն սերը, որը նա տվել է մարդկանց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»