Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին և կշարունակի համակարգել իր քայլերը Ռուսաստանի և Չինաստանի հետ:
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրան-ԱՄՆ բանակցություններ են տեղի ունեցել Օմանում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։