Արտաքին 4 տարի առաջ - 15:09 19-10-2022

Թեհրանը հերքում է Մոսկվային սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունները

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հերքել է Թեհրանին ուղղված այն մեղադրանքները, որոնց համաձայն երկիրը իրանական արտադրության զինատեսակներ և անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին` ռուս-ուկրաինական պատերազմում կիրառելու համար։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ` Քանանին վերոհիշյալ պնդումները անհիմն է որակել։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նշել է, որ նման պնդումները հիմնված են կողմնակալ դիրքորոշումների վրա, որոնք տարածվում են որոշ հակաիրանական լրատվամիջոցների կողմից։ Քանանին շեշտել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ Իսլամական Հանրապետության դեմ ուղղված մեղադրանքները պարզաբանելու համար։

Վերջինս վերահաստատել է պատերազմում Թեհրանի անաչառությունը` հայտնելով, որ Իրանը մշտապես դեմ է եղել պատերազմի շարունակմանը և ընդգծել` հակամարտությունը դադարեցնելու և այն խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով` այս համատեքստում Իրանի արտաքին գործերի նախարարը մի շարք բանակցություններ է վարել իր ռուս և ուկրաինացի գործընկերների հետ։

«Թափանցիկ դիրքորոշում որդեգրելով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ կոչ է արել հարգել բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության հիմնարար սկզբունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ