Արտաքին 5 տարի առաջ - 17:43 24-08-2021

Թուրքիան հերքում է Աֆղանստանի փախստականներին վիզաներ տրամադրելու մասին տեղեկությունները

Թուրքական իշխանությունները մտադիր չեն աֆղանացիների համար միգրացիոն կենտրոն ստեղծել։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ասուլիսում նա հիշեցրել է, որ ավելի վաղ Թուրքիան արդեն հայտարարել էր, որ վիզաներ չի տրամադրի Աֆղանստանի քաղաքացիներին՝ ապաստան տալու համար: Նա կեղծ է անվանել այս թեմայով լրատվամիջոցներում տեղ գտած բոլոր հրապարակումները:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ենթադրաբար նախատեսվում է առանձին կենտրոն բացել Թուրքիայում՝ ապաստան հայցող աֆղանացիների համար: Ավելի ուշ այս հայտարարություններին արձագանքել է թուրքական կառավարությունը: Օգոստոսի 22-ին Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ «ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել», և եթե նման պահանջ ներկայացվի, Անկարան, այնուամենայնիվ, չի ընդունի այն:

Թուրքիան նաև հրաժարվել է ընդունել ԵՄ առաքելության Աֆղանստանի աշխատակիցներին երկրից նրանց տարհանումից հետո: Միևնույն ժամանակ, Անկարան պնդում է, որ Բրյուսելը բավարար պատասխանատվություն չի ստանձնում փախստականների տեղավորման համար: Թուրքիան հիշեցրել է, որ արդեն ընդունում է ավելի քան 4 միլիոն սիրիացի փախստականի: Աֆղանստանցիները փախստականների թվով երկրորդն են երկրում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին