Երևան +12°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:35 12-11-2022

Պաշտոնական Թեհրանը կրկին պնդում է, որ Մոսկվային զենք չի մատակարարել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Միլկովի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը վերստին նշել է, որ Իրանը որևէ զենք չի տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում օգտագործելու համար։ Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է պատերազմի շարունակմանը և աջակցում է հրադադարի հաստատմանը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն Իրանը զենքի արտահանման և ներմուծման արգելք չունի, սակայն երբեք զենք չի տրամադրել Ռուսաստանին՝ պատերազմում կիրառելու համար։ Նա շեշտել է, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումը դեմ է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և Ուկրաինայի դեմ պատերազմին:

Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Միլկովն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են երկարամյա լավ հարաբերություններ։ Նա նաև ասել է, որ կողմերը 2023 թվականին կշարունակեն համատեղ հանձաժողով ձևավորելու ջանքերը։



Ձեզ գուցե հետաքրքրի