Ներքին 7 ամիս առաջ - 14:23 08-02-2026

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00–ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Փրկարար ծառայությունը բնակչությանը հորդորում է չանհանգստանալ: