Ներքին 7 ամիս առաջ - 21:07 06-02-2026

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ վարչական բնակավայրում ապրող մոտ 300-ից ավելի բնակիչներ իրենց զայրույթ էին արտահայտում վերջերս կայացված մի որոշման դեմ, ըստ որի՝ իրենք դրսում մնալու վտանգի առաջ են հայտնվելու։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ 15 տարի առաջ փախստական այս ընտանիքներին ՄԱԿ-ի գրասենյակը անհատույց շենք է հատկացրել՝ ապրելու համար։ Այդ ամենը հավաստող փաստաթղթերն էլ կան։ Բայց որոշ ժամանակ առաջ հայտնի է դարձել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ երկու շենքի համար այլ ընկերության հետ է պայմանագիր կնքել, որն էլ իր հերթին բնակիչներին ժամանակ է տվել, կամ իրենց հետ պայմանագիր են կնքում, կամ ստիպված են լինում դուրս գալ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: