Ուղիղ եթեր
Մամուլ 8 ամիս առաջ - 08:44 06-02-2026

Քարոզարշավը՝ երկրորդ փուլում․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած թեկնածուները, ինչպես հայտնի է, զրկված են ներկուսակցական քարոզարշավի հնարավորությունից: Այսինքն, թեկնածուներին արգելված է հանդիպել ընտրիչների հետ: Այնպես որ, առաջին փուլում պատվիրակներն ընտրություն են կատարելու՝ կուրորեն, այդպես էլ չճանաչելով թեկնածուներին, քանի որ կուսակցությունում կարծում են, որ անհավասար մրցակցային պայմաններ կլինեն` հայտնի կուսակցականներն առավելություն կստանան անհայտների նկատմամբ:

Սակայն որոշել են երկրորդ փուլում քարոզարշավի հնարավորություն տալ: Այս փուլում, հիշեցնենք, պատվիրակներն ընտրելու են ցուցակի առաջին 50 համարին, բայց ցուցակում տեղաբաշխման հարցին, այդ թվում` վարչապետի թեկնածուի ընտրությանն անդրադառնալու են երկրորդ փուլում: Երկրորդ փուլում թեկնածուներին քարոզարշավի հնարավորություն կտրվի։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել