Արտաքին 3 տարի առաջ - 14:15 17-05-2023

Էրդողանը վստահ է, որ երկրորդ փուլում հաղթելու է, Քըլըչդարօղլուն` խոստանում է մինչև վերջ պայքարել

Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հուզական կոչերով դիմել են երկրի բնակչությանը։ Այս մասին տեղեկանում ենք վերջիններիս թվիթերյան գրառումներից։

Գործող նախագահ Էրդողանը վստահ է, որ մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում «Թուրքիայի հարյուրամյակի» հայեցակարգի հաջող իրականացման նախանշանը կլինի։ Նրա համոզմամբ՝ ընտրությունների առաջին փուլում թուրք ժողովուրդը «պատվով հանձնեց ժողովրդավարության հերթական քննությունը, և իր գլխավորած Ժողովուրդ դաշինքը ակնհայտ հաջողություն ունեցավ։

Էրդողանը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա Թուրքիայում 1960 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 63-րդ տարելիցից մեկ օր անց։ Նա այս համտեքստում ընդգծել է, որ իրենք կարող են ազգին երախտագիտության պարտքը վերադարձնել, որն անհրաժեշտության դեպքում կարողացել է մարտահրավեր նետել տանկերին։

Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն թվիթերում տեսաուղերձ է հրապարակել, որում խոստացել է պայքարել մինչև վերջ։ «Ես այստեղ եմ, այո, այստեղ եմ։ Եվ դուք նույնպես այստեղ եք: Խոստանում եմ, որ պայքարելու եմ մինչև վերջ։ Ես այստե՛ղ եմ»,- ասել է նա։

Քըլըչդարօղլուն շեշտել է, որ առաջին փուլում կայացած ընտրությունների արդյունքում քվեատուփերից փոփոխության ուղերձ է դուրս եկել։ Նրա համոզմամբ՝ Թուրքիայում այժմ փոփոխություն ցանկացողների թիվն ավելի շատ է, քան չցանակացողներինը։

Նա հավելել է, որ 12 օր ժամանակ ունեն, Թուրքիայում առկա մթությունը (նկատի ունի Էրդողանի իշխանությունը-խմբ) վերացնելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։



Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով