Արտաքին 3 տարի առաջ - 22:30 18-05-2023

Քըլըչդարօղլուն խոստանում է ընտրվելու դեպքում երկրից վտարել բոլոր փախստականներին

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլչդարօղլուն խոստացել է, որ իշխանության գալու դեպքում երկրից կվտարի բոլոր փախստականներին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Քըլըչդարօղլուն ասել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Քըլչդարօղլուն հայտնել է, որ Թուրքիայում մոտ 10 միլիոն փախստական ​​կա։ Նրա խոսքով՝ եթե նրանք մնան Թուրքիայում, ապա երկիր կժամանեն նոր միգրանտներ, իսկ դոլարի փոխարժեքը տեղական արժույթի համեմատ կբարձրանի մինչև 30 լիրա։

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն մեղադրել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընտրությունների առաջին փուլում ստի և մեքենայությունների մեջ։ Նա նշել է, որ սուտն ու զրպարտությունը մռայլեցրին քարոզարշավը, իսկ մեքենայություններն ու մանիպուլյացիաները սահմաններ չունեն։

Վերջինս հայտնել է, որ ընդդիմությունը քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքներ է ուղարկել Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդ։ Նա նշել է, որ ձեռքով ստորագրված արձանագրություններ ունի եւ պայքարելու է յուրաքանչյուր ձայնի համար։

Քըլչդարօղլուն միևնույն ժամանակ բոլոր ընտրողներին կոչ է արել մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին։ Նա հավելել է, որ այս անգամ յուրաքանչյուր ընտրատեղամասում քվեարկության և ձայների հաշվարկի վերահսկողությունը պետք է իրականացնի ոչ թե ընդդիմության մեկ դիտորդ, այլ միանգամից հինգը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի