Ներքին 9 ամիս առաջ - 23:35 05-02-2026

Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբ

Միջազգային Լազարյան ակումբը անդրադարձել է Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի նկատմամբ շինծու «դատավճիռներին»․

«Այսպես կոչված Բաքվի արդարադատության մեղադրական նյութերում «անջատողականության» և Ադրբեջանի օրենքների խախտման մասին բարձրագոչ արտահայտություններն են, որոնց քաղաքացիներ մեղադրյալները երբեք չեն եղել։

Իրականում Բաքվում այսօր դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվել է Խորհրդային Միության փլուզման գործընթացում: Սա հաշվեհարդար է, դատաստան։ Եվ տեղի ունեցածի համատեքստում աշխարհի բոլոր ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները։

Ապշեցուցիչ զուգադիպություն. դատավճիռը հրապարակվեց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Էմիրություններում ստացավ մարդկային եղբայրության համար մրցանակը: Փաշինյանի և Ալիևի եղբայրության մեջ կասկած չկա։

Թուրքիայում, ԱՄՆ-ում, արևմտյան երկրներում և Ռուսաստանում իրենց վերընտրվելու համար պարփակող Հայաստանի կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը մատը մատին չխփեցին իրենց հայրենակիցներին, մեր ընկերներին գերությունից ազատելու համար։ Այդ ամոթն այժմ հավերժ նրանց հետ կմնա»։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով