Ներքին 5 ամիս առաջ - 19:39 05-02-2026

Ովքեր են կասկածվում Երևանում չեչենուհու սպանության մեջ․ ՔԿ-ն պարզաբանել է

ՀՀ Քննչական կոմիտեն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Չեչնիայի քաղաքացի 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածվում են Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Քննչական կոմիտեին։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ քննության տվյալներով Իմինովան և Բայսարովը գործել են «առայժմ չբացահայտված անձի» ցուցումով։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ քրեական գործի շրջանակում իրավական օգնություն ստանալու նպատակով, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չի ստացել։

Քննության վարկածով՝ Բայմուրադովայի մահվան պատճառը կարող է լինել մեխանիկական խեղդումը, սակայն Քննչական կոմիտեն ընդգծում է, որ դա միանշանակ հաստատել հնարավոր չէ։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր արյունազեղման օջախներ՝ բութ առարկաների ազդեցության հետևանքով, ինչպես նաև մի քանի փոքր մակերեսային մաշկային վնասվածքներ դեմքի աջ հատվածում։

Քննիչների կարծիքով՝ այդ վնասվածքների մի մասը կարող էր առաջացած լինել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից։

Հիշեցնենք, որ Այշաթ Բայմուրադովան Հայաստան էր փախել՝ ընտանիքում ենթադրյալ բռնությունից խուսափելու համար։ Նրա դին հայտնաբերվել է Երևանի բնակարաններից մեկում՝ հոկտեմբերի 20-ին։

Ըստ քննության՝ Կարինա Իմինովան, որի հետ Բայմուրադովան ծանոթացել էր Instagram սոցիալական ցանցում, սպանության օրը գտնվել է տվյալ բնակարանում։ Նույն վայրում եղել է նաև 30-ամյա Սաիդ-Համզատ Բայսարովը՝ Չեչնիայի քաղաքացի, որի նկատմամբ Ռուսաստանում 2018 թվականին մեղադրանք էր առաջադրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու համար, սակայն հետագայում բոլոր մեղադրանքները հանվել էին։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ մահացածի մարմինը կարող է հանձնվել միայն հարազատներին։ ՀՀ իրավապահ մարմինները փորձել են կապ հաստատել Բայմուրադովայի հարազատների հետ, սակայն վերջիններս հրաժարվել են դին ընդունելուց՝ պատճառաբանելով, որ Չեչնիայում Ռամզան Կադիրովի մասին բացասական արտահայտվող անձինք, անկախ գտնվելու վայրից, կարող են հետապնդվել և սպանվել, իսկ ընտանիքը կարող է զրկվել անգամ հուղարկավորելու հնարավորությունից։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ