Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 18:38 05-02-2026

Շտապօգնություն՝ մոտոցիկլետներով․ մի օր էլ բժիշկներին կասեն՝ զումբա պարեք

Նոր փոփոխություններ շտապօգնության համակարգում. բժիշկները կանչերին կգնան մոպեդներով կամ մոտոցիկլետներով։ Նախարարության հիմնավորումը պարզ է․ խցանումներ, նեղ փողոցներ, բակեր, որտեղ շտապօգնության մեքենաները դժվարությամբ են հասնում և ուշացած։ Մոպեդով բժիշկը կարող է շրջանցել խցանումները և հիվանդին հասնել ավելի արագ, և բնական է՝ ամեն րոպեն կյանքի արժեք ունի։ Արագ հասնելը լավ է, բայց ի՞նչ գնով։

Oragir.News-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Անուշ Պողոսյանը նշում է, որ գաղափարը առաջին հայացքից գրավիչ է․ «Այո՛, մոպեդով հնարավոր է ավելի արագ հասնել կանչի վայր։ Սակայն այստեղ առաջանում է շատ լուրջ անվտանգային խնդիր»։

«Բանն այն է, որ շտապօգնության բժիշկը իր հետ պետք է ունենա դեղեր, այդ թվում՝ թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր, որոնք օրենքով խիստ վերահսկվող են։ Նման դեղերով, եթե բժիշկը մոպեդով քաղաքում կանչ կատարի, մեղմ ասած անթույլատրելի է։ Սա վտանգ է թե՛ բժշկի, թե՛ շրջապատի համար»,- նշում է նա։

Բացի դրանից՝ մոպեդի վրա բժիշկը պետք է տեղափոխի մեծ քանակությամբ սարքավորումներ՝ դեֆիբրիլյատոր, սրտագրիչ, ինֆուզիոն համակարգ, շնչուղիների սարքեր և այլ անհրաժեշտ բժշկական պարագաներ… և այսքանը 50 կմ/ժ արագություն ունեցող մոտոցիկլետում։

ՀԿ նախագահի խոսքով՝ նման փորձ աշխարհում կա, բայց ոչ այս ձևով. «Շատ երկրներում մոպեդներով աշխատում են պարամեդիկներ, որոնք իրականացնում են նախաբժշկական օգնություն։ Նրանք առաջինն են հասնում դեպքի վայր, ցույց տալիս առաջին օգնությունը, սակայն մոպեդի հետ միաժամանակ դուրս է գալիս նաև շտապօգնության մեքենան։ Այնտեղ մոպեդը չի փոխարինում շտապօգնությանը, այն լրացնում է համակարգը։ Իսկ Հայաստանում առաջարկվում է, որ մոպեդով բժիշկը փաստացի փոխարինի շտապօգնությանը, ինչը շատ վտանգավոր և անհասկանալի մոտեցում է»:

«Չզարմանաք, եթե մի օր բժիշկներին ասեն՝ զումբա էլ պարեք»,- հեգնանքով ասաց Պողոսյանը։

Մոպեդով արագ արձագանքումը կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, եթե այն գործի շտապօգնության հետ միաժամանակ, ոչ թե դրա փոխարեն։ Հակառակ դեպքում վտանգվում է թե՛ բժշկի անվտանգությունը, թե՛ հիվանդի կյանքը։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ