Ներքին 5 ամիս առաջ - 09:31 05-02-2026

Քրիստինե Եղոյանը հորդորում է երեխաներին կոնֆետ չնվիրել

Դերասանուհի Քրիստինե Եղոյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հանրության մեջ տարածված մի սովորույթի, որը հաճախ դառնում է ծնողների անհանգստության պատճառ. խոսքը երեխաներին կոնֆետ նվիրելու «ավանդույթի» մասին է։ Մայրության չորս տարիների փորձն ամփոփելով՝ դերասանուհին հանդես է եկել «Երեխաներին կոնֆետ մի՛ նվիրեք» խորագրով հրապարակմամբ՝ հիմնավորելով, թե ինչու է արհեստական շաքարը վնասակար փոքրիկների համար։

Ըստ Քրիստինեի՝ արհեստական քաղցրավենիքը ոչ միայն զուրկ է օգտակար հատկություններից, այլև բացասաբար է անդրադառնում երեխայի համային ընկալիչների վրա։ Նա մտահոգություն է հայտնել, որ կոնֆետներից հետո երեխայի քիմքը փոխվում է, ինչի հետևանքով բնական մրգերն ու հյութերն այլևս նույն հաճույքը չեն պատճառում, իսկ ծնողները դժվարանում են բավարարել երեխայի քաղցրի պահանջը առողջ սննդով։ Դերասանուհին նաև շեշտել է, որ թեև գնահատում է նվիրողների բարի ու սիրով լի մտադրությունները, սակայն ծնողների համար երբեմն բարդ է նույնիսկ ամենանրբանկատ ձևով հրաժարվել նման հյուրասիրությունից։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ