Ներքին 9 ամիս առաջ - 23:46 04-02-2026

Բոլոր կարգալույծ եղած հոգևորականներին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկում․ Տեր Զարեհ

Բոլոր կարգալույծ եղած հոգևորականներին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկում՝ մայորի հաստիքով՝ 700 հազար դրամ աշխատավարձով:

Այդ մասին հայտնել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումից հետո Պաշտպանության նախարարությունում այդ բացը լրացնելու համար այլընտրանքային ձև են գտել, և բոլոր ուրացողներին, դավաճաններին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկվում, ըստ իմ տեղեկությունների՝ մայորի հաստիքի և 700 հազար դրամ աշխատավարձի խոստումով։ Հասել ենք այնտեղ, որ ՊՆ-ի ծախսերի հաշվին հովանավորում են եկեղեցահալած իրենց քաղաքական օրակարգը, մարդկան վճարած օրինական հարկերից կաշառք են տալիս՝ իբրև գնդերեցներ պաշտոններ առաջարկելով ՊՆ-ում։

«Կարևոր է իմանալ։ Փորձում են կաշառել հոգևորականներին։ Եթե այդպես չէ, թող հերքեն»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»