Արտաքին 8 ամիս առաջ - 21:25 02-02-2026

Պեսկովը հայտնել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների հետաձգման պատճառը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Աբու Դաբիում ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ նոր հանդիպման հետաձգումը բացատրել է մասնակիցների ժամանակացույցի հետ կապված անհամապատասխանություններով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Անվտանգության հարցերով խմբի աշխատանքի երկրորդ փուլը նախատեսված էր նախորդող կիրակի օրը, սակայն անհրաժեշտ էին լրացուցիչ ճշգրտումներ՝ երեք կողմերի ժամանակացույցերը համապատասխանեցնելու համար»,- ասել է նա։

Նշվում է, որ հանդիպման ամսաթվերը փետրվարի 4-5-ն են։

Պեսկովի խոսքով՝ ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորումը բարդ և բազմակողմանի գործընթաց է. կողմերին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ որոշ հարցերի շուրջ, սակայն դեռևս կան այնպիսի հարցեր, որոնց շուրջ կարծիքները չեն համընկնում։

«Այնուամենայնիվ, Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և պատրաստ է շարունակել աշխատանքը»,- նշել է նա։

Խոսելով բարձր մակարդակի հանդիպման մասին՝ Պեսկովն ընդգծել է, որ այն կարող է անցկացվել միայն Մոսկվայում։

Հունվարի վերջին Աբու Դաբիում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների առաջին փուլը, որին մասնակցել են ռուս և ուկրաինական պատվիրակությունները և ամերիկացի ներկայացուցիչներ: Փակ դռների հետևում կողմերը քննարկել են Վաշինգտոնի կողմից առաջարկվող խաղաղության ծրագրի չլուծված հարցերը:

Հաջորդ բանակցությունները սկզբնապես նախատեսված էին փետրվարի 1-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում