Արտաքին 6 ամիս առաջ - 15:06 04-02-2026

Աբու Դաբիում սկսվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եռակողմ բանակցությունների նոր փուլը

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել են եռակողմ բանակցություններ՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը:

«Բանակցային գործընթացը մեկնարկել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան։ Այնուհետև նախատեսվում է աշխատանք առանձին խմբերով՝ ըստ ուղղությունների, ինչից հետո նախատեսվում է դիրքորոշումների կրկնակի սինքրոնացում»,- հայտարարել է նա։

«Բանակցությունները կարելի է համարել սկսված, լինելու են տարբեր ուղղություններ և ձևաչափեր։ Մամուլի մասնակցություն նախատեսված չէ»,- գրում են ռուսական լրատվամիջոցները։

Աբու Դաբիում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։ Ուկրաինան բանակցություններում ներկայացնում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և նախագահի գրասենյակի ղեկավար (նախկինում՝ Հետախուզության գլխավոր վարչության պետ) Կիրիլ Բուդանովը։

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փակ ռեժիմով Աբու Դաբիում հունվարի 23-24-ին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հունվարի 28-ին ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտարարել է, որ տարածքային հարցը միակն է, որը մնացել է չլուծված խաղաղության ծրագրի նախապատրաստման շրջանակներում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին նշել էր, որ տարածքների հարցը կարող է լուծվել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր անձնական հանդիպման պարագայում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին