Ներքին 9 ամիս առաջ - 14:33 02-02-2026

Անգլերենի միասնական քննության թեստերում կրկին տեխնիկական խոտան է եղել. ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել.

«Սույն թվականի հունվարի 31-ի Անգլերեն առարկայի միասնական քննության որոշ թեստերում առկա էր տեխնիկական խոտան, որի պատճառով քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա:

Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքին, կարող են մասնակցել մարտի 1-ին կազմակերպվելիք Անգլերեն առարկայի նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից: Կպահպանվի բարձր միավորը:

Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:

Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Նշենք նաև, ոչ հունվարի 31-ին անգլերենի միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2֊րդ և 4֊րդ տարբերակներում։ Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ «2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել` 30֊45 րոպե։ Խնդիրը հարթվել է»,- ասվել է ԳԹԿ տարածած հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ