Արտաքին 9 ամիս առաջ - 10:09 02-02-2026

Պրահայում բազմահազարանոց հանրահավաք է Չեխիայի եվրոպական կուրսի աջակցության համար

Պրահայի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են հանրահավաքին՝ աջակցելով արևմտամետ նախագահ Պետր Պավելին և ընդդիմանալով եվրոսկեպտիկ վարչապետ Անդրեյ Բաբիշին ու նրա կառավարության ներկայացուցիչներին։ Ցուցարարները քննադատել են նաև փոխվարչապետ և արտգործնախարար Պետր Մացինկային։ Գրում է DW-ն։

Հանրահավաքի պատճառներից մեկը Պավելի որոշումն էր՝ հրաժարվել «Վարորդներ» կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Տուրեկին շրջակա միջավայրի նախարար նշանակելուց՝ նրա նկատմամբ հնչեցված ռասիզմի, սեքսիզմի և հոմոֆոբիայի մեղադրանքների ֆոնին։

Պավելը նաև հայտարարել է, որ արտաքին գործերի նախարար Պետր Մացինկան փորձել է ճնշում գործադրել իր վրա այդ նշանակման հարցում։

Ցուցարարները ամբողջությամբ լցրել են Պրահայի հրապարակը՝ ծածանելով Չեխիայի, ԵՄ-ի և Ուկրաինայի դրոշները։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա