Ներքին 5 ամիս առաջ - 15:50 30-01-2026

ՄԻՊ ներկայացուցիչները արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալ

2026 թվականի հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցը պայմանավորված էր զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ստացված բողոքով՝ զինծառայողի առողջական վիճակի և բուժօգնության կազմակերպման վերաբերյալ։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի և ղեկավար կազմի հետ, քննարկվել են իրականացվող բժշկական հետազոտությունների ընթացքի, տրամադրվող բուժօգնության, ինչպես նաև՝ առողջական բոլոր խնդիրների հաշվառմամբ` փորձաքննելու և զինվորական ծառայության համար հետագա պիտանիությունը որոշելու հետ կապված հարցերը։

Տեղի է ունեցել նաև առանձնազրույց զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլնի, բարձրացրել է հոգեբանի խորհրդատվության և առանձին պալատում տեղակայվելու անհրաժեշտությանը վերաբերելի հարցեր։ Իրականացված այցի շրջանակում Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ապահովվել է զինծառայողի հոգեբանական խորհրդատվությունը, ինչպես նաև վերջինիս տեղափոխումն առանձին պալատ։

Այս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբ:

Զինծառայողին առնչվող բողոքի քննարկման ընթացակարգը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է, նրա առողջական վիճակը և տրամադրվող բժշկական օգնությանն առնչվող հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են:

Իրազեկում.

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից