Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 11:00 30-01-2026

Եվրոպան կարող է ճնշում գործադրել Փաշինյանի վրա 

Հոգևորականների նկատմամբ հետապնդումների, մարդու իրավունքների և ժողովրդավարության նորմերի խախտումների մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված ԵԽԽՎ պահպանողական պատգամավորի հարցը ցույց տվեց, որ ԵԽԽՎ-ում գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում։

Միաժամանակ՝ որոշ եվրոպական երկրներ հանդես եկան հայտարարություններով, թե սատարում են Հայաստանին ժողովրդավարության ապագա ընտրելու հարցում։ Եվ այսպիսով՝ ընդհանուր տպավորություն ստեղծվեց, թե ԵԽԽՎ-ն սատարում է ՔՊ-ական իշխանությանը, որը ոչ միայն խախտում է ժողովրդավարության նորմերը, մարդու իրավունքները, այլև ռուսամետ քաղաքականություն է վարում, սպասարկում ռուսական շահեր։

Կարո՞ղ է Եվրոպան ճնշում գործադրել Փաշինյանի վրա, իրապես նպաստել, որ ՀՀ-ում ազատ արձակվեն քաղբանտարկյալները, մարդու իրավունքները պաշտպանվեն, հոգևորականները չհալածվեն, ժողովրդավարության նորմերը հարգվեն։

Մաղթում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը Հայաստանում է. Բագրատ Սրբազանը հունվարի 29-ին դատական հերթական նիստի ժամանակ դահլիճից դիմեց ԵԽ պատգամավորներին։ «ԵԽԽՎ-ում հայտարարել են, թե հոգևորականները ցանկացել են ահաբեկչություն անել։ Հիմա հայտարարություն եմ ուզում անել, ու այն անգլերենով է. I wish you the same democrasy, that we have in Armenia»,- նշել է Սրբազանը, ընդգծելով, որ ԱԳ նախարարը զրպարտիչ է։

Եվրոպան ճնշում չի գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ վերջինս աշխարհում փորձում է տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանը փորձում է գործել ՔՊ-ի և Փաշինյանի դեմ։ Այս կեղծիքը սպասարկում են Հայաստանի բազմաթիվ ռուսամետ ուժեր, փորձագետներ։ Պատկերն ամբողջացնում են արևմտամետ կոչված ուժերը, որոնք աջակցում են փաստացի ռուսամետ կուրս վարող Փաշինյանին։ Այսպիսով՝ ստեղծվում է պատկեր, թե հայ ժողովուրդն անհուսալի է։ Եվ այստեղ միայն ՔՊ-ն է այն ուժը, որը համեմատաբար բաց է և պատրաստ է գործակցել Եվրոպայի, Արևմուտքի, ժողովրդավար աշխարհի հետ։

Բագրատ Սրբազանի մաղթանքը գուցե կսթափեցնի եվրոպացի պատգամավորներին։ Նրանք երևակայորեն կարող են պատկերացնել, որ իրենց երկերներում էլ մի շարք հոգևորականների կարող են հետապնդել ու ազատազրկել չապացուցված մեղադրանքներով, բանտերը լցնել քաղբանտարկյալներով։ Իսկ քաղաքական մեծամասնությունը կարող է արմտամետ ուժերի աջակցությամբ վարել վառ ռուսամետ կուրս, որին կընդդիմանան ռուսամետ հեղինակավոր ուժերը։ Այսպիսի երևակայական պատկերը կարող է սարսափեցնել եվրոպացիներին, հատկապես՝ Արևելյան Եվրոպայի երկրների գործիչներին, որոնք հիշում են խորհրդային բռնազավթման տարիների մղձավանջը։ Գուցե նրանք սթափվեն ու Փաշինյանին չաջակցեն։

Լավատեսորեն ենթադրելի է, որ քաղաքական ուժերի համարժեք դիրքորոշման արդյունքում հնարավոր է դրականորեն փոխել եվրոպացիների վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Օրինակ՝ եթե մեծ ժողովրդականություն վայելող Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն հրաժարվի ռուսամետ դիրքորոշումից, այլև քննադատի Նիկոլ Փաշինյանին ռուսամետ դիրքորոշման համար, ապա ՔՊ-ն կվերածվի Հայաստանի համար հիբրիդային սպառնալիքի, եվրոպացիները Փաշինյանին կվերաբերվեն որպես հակաժողովրդավարական ուժի։ Վերջինս կզրկվի եվրոպական աջակցությունից, և ընտրություններում հեշտ կլինի նրան պարտության մատնելը։ Նույնիսկ եթե ՔՊ-ն հաղթի ընտրախախտումներով, ապա ազատ, ժողովրդավարական աշխարհում չեն ճանաչի նրա լեգիտիմությունը։

Դեր ունեն նաև արևմտամետ կոչվող ուժերը։ Նրանք կարող են քննադատել Փաշինյանին ռուսամետ կուրսի համար և խնդիր դնեն հաղթել ընտրություններում, ոչ թե զբաղեցնել ընդդիմադիր նիշայի մի քանի աթոռ ապագա ԱԺ-ում։ Այսպիսի համատեղ ջանքերով հնարավոր է փոխել իրավիճակը, որի պարագայում Փաշինյանը չի կարող կեղծել իրականությունը, թե հայ ժողովորդի սոցիալ հոգեբանությունը անհուսալի խեղված է, թե հայ ժողովուրդն անկախություն չի ուզում, թե միայն ՔՊ-ն է անկախության դիրքերում, թե ժողովրդավարության հակառակորդները շատ են և ուժեղ։

Կարճ ասած՝ եթե քաղաքական ուժերը շարունակեն այնպես, ինչպես մինչ օրս արել են, ապա Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի Մոսկվայի աջակցությամբ և Եվրոպայի ծափերի ներքո։ Իսկ եթե ամբողջությամբ և արմատապես կանգնեն անկախության ու ժողովրդավարության դիրքերում, ապացուցեն ազատ աշխարհին, որ Փաշինյանը ռուսամետ աղետալի ու վտանգավոր կուրս է վարել, վարում և վարելու, ապա Եվրոպան ճնշում կգործադրի ռուսամետ Փաշինյանի վրա, հնարավոր կլինի հաղթել հունիսի 7-ին Աժ ընտրություններում, ազատել քաղբանտարկյալներին, վերականգնել ազգային միասնությունը, դադարեցնել հոգևորականների դեմ հետապնդումները, պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել