Ներքին 5 ամիս առաջ - 10:10 30-01-2026

Առաջարկում եմ՝ «Բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր հրապարակում է արել՝ ընդգծելով, որ չէր ցանկանա գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։

«Տիկնա՛յք և պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չե՞ք կարդում: Եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, և Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա, ճիշտն ասած, ձեր մոտիվացիան հասկանալի չէ։ Եթե չեք կարդում, այդ դեպքում ի՞նչ եք անում։

Հաշվի առեք՝ «ժամանակ չունեմ՝ գիրք կարդամ» պատասխանը ամենավատն է բոլոր հնարավոր պատասխաններից։

Ինչևէ։ Լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում»։

«Ոնց ես»-ը քիչ մը ձևական և ավելորդ հարց է, որովհետև բոլորս հրաշալի տիրապետում ենք` ով ոնց է։ Հաճախ դիմացինից ավելի լավ գիտենք՝ ինչ է կատարվում նրա աշխատավայրում, անձնական կյանքում, ֆինանսական կյանքում` վարկերը, պարտքերը, դրամաները, գլխին կուտակվող սև ամպերը։ Ուստի կարող ենք «ոնց ես»-ը փոխարինել ռեալ հետաքրքրություն ներկայացնող հարցերով՝ «հիմա ի՞նչ ես կարդում», «ինձ քո վերջին կարդացածներից ո՞րը խորհուրդ կտաս»։

Երաշխավորում եմ` 2 ամսվա մեջ մենք մեզ չենք ճանաչի՝ լավ իմաստով, իհարկե։

Եվ խնդրում եմ (եթե իհարկե գաղափարը կարևորում եք), մի՛ վախեցեք միանալ իմ արշավներին, դրանք չեն կծում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները