Ներքին 6 ամիս առաջ - 18:24 29-01-2026

ՄԻՊ-ն ընդունել է գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանին և նրա կնոջը

Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքչյաններին։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերն առաջին իսկ օրվանից գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում, դրանք անընդհատ ռեժիմով հասցեավորվել են միջազգային և ներպետական իրավասու մարմիններին:

Լինդա Էուլջեքչյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին այս ամբողջ ժամանակահատվածում իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, սոցիալական աջակցություն ստանալու հարցում Անահիտ Մանասյանի գործադրած ջանքերի և անհրաժեշտ աջակցության համար:

Հանդիպման ընթացքում բարձրացվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա և կհասցեավորվեն ըստ իրավասության:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան