Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 18:00 29-01-2026

Թրամփի ուղին անվտանգության երաշխիք չէ․ մեզ տանում են ԼԳԲՏ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում շեշտել է, որ «Թրամփի ուղին» Հայաստանի համար անվտանգության երաշխիք է։

«Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնա բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը՝ որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRIPP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Թրամփի ուղին Հայաստանի համար անվտանգության երաշխիք է»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության հետ, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Իհարկե, ոչ»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը խեղկատակ է։

«Ոչ, իհարկե։ Ինքն ուղղակի խեղկատակ ա, նենց բաներ ա անում, որ ինքն էլ չի հասկանում։ Դուք պատկերացնում եք դա ինչ ա, իրանք կարող են իրանց փայը վաղը ծախեն թուրքերին կամ Պակիստանին տան։ Ի՞նչ ենք անելու։ Մենք հունիսին, որ գնանք ընտրությունների, իմացեք, մենք Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի միջև ընտրություն ենք անելու, կա՛մ Հայաստանն ա լինելու,կա՛մ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ամերիկա գնալը Հայաստանին ոչինչ չի տա։

«Համաձայն չեմ, ես ուզում եմ մենք միշտ դեպի Ռուսաստան լինենք։ Դեպի Եվրոպա մեզ պետք չի, որովհետև ոչ մի լավ բան չկա, կդառնան սաղ ԼԳԲՏ»,- ասաց նա։

«Ոչ մի կողմից էլ անվտանգության երաշխիք չէ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»