Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:20 13-02-2025

Թուրք-ադրբեջանական բարեկամությունն անվտանգության, խաղաղության երաշխիք է․ Ալիև

Նույնիսկ աշխարհի ամենամոտ դաշնակիցների շրջանում թուրք-ադրբեջանական հարաբերությունների պես օրինակ չկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունին։

«Թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու բարեկամությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս կայունության, անվտանգության, խաղաղության և հանգստության երաշխիք են»,-ասել է Ալիևը։