Ներքին 7 ամիս առաջ - 12:37 29-01-2026

ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. Ռոբերտ Քոչարյան

ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ասուլիսում ասել էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները՝ բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։ Սա արդեն խնդիր է մեզ համար: Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք։ Հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի:

ՀԱՊԿ-ն առանց Ռուսաստան՝ ի՞նչ է իրենից ներկայացնում: Եկեք ՀԱՊԿ-ին նայենք որպես ռուսաստանակենտրոն մի կառույց, մենք գործ ունենք Ռուսաստանի հետ։ Մոռացեք Կենտրոնական Ասիայի երկրների մասին, և Լուկաշենկոյի՝ ինչ-որ մի բան չասելու կամ չանելու մասին:

Դրոշ սարքել և այդ հողի վրա Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել ու ասել, որ զենք չեն տալիս՝ ասեմ, դու ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվեն»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews