Ուղիղ եթեր
Սպորտ 8 ամիս առաջ - 22:19 28-01-2026

ԵՎՐՈ-2026․ հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակչում

Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի վերջին՝ երրորդ տուրի Լիտվայի դեմ հանդիպումից առաջ հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակիչում։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։

Թիմերի միջև հանդիպումը կկայան հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Ուկրաինային, իսկ 5-4 հաշվով՝ Չեխիային՝ ապահովելով իր տեղը քառորդ եզրափակիչում։

Խմբային փուլի վերջին տուրում մեր ընտրանին կմրցի Լիտվայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 28-ին, Երևանի ժամանակով 22:30-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
13:43 Հայաստանից պետք է արմատախիլ անենք դրսից կառավարվող լրտեսական ընդդիմությանը․ Փաշինյան