Ներքին 8 ամիս առաջ - 20:29 28-01-2026

Արտակարգ իրավիճակ՝ ՀՀ ՊՆ կարևորագույն կառույցներից մեկում․ ստեղծել է կեղտաջրերի արհեստական լճակ 

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանում նշվում է Հայոց բանակի կազմավորման 34-ամյակը, իսկ պատկան մարմինների անփութության հետևանքով բանակի կարևորագույն կառույցներից մեկում առավոտվանից ստեղծվել է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը հոսում են անցնում Պաշտպանության նախարարության այդ կարևորագույն կառույցի տարածքով և հասնում մինչև Բաբայան փողոց, որտեղ էլ ստեղծվել կեղտաջրերի արհեստական լճակ՝ հենց հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ զանգահարել են «Վեոլիա ջուր», քաղաքապետարանի թեժ գիծ, սակայն զանգերին ի պատասխան քար անտարբերություն են ստացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան