Ներքին 8 ամիս առաջ - 12:23 28-01-2026

Եկեք չբզբզանք, թողեք գնանք խաղաղության, հերիք է ժողովուրդ ջան. Սասուն Միքայելյան

Այսօր պետականություն ունենք, թողեք գնանք խաղաղության, հերիք է ժողովուրդ ջան, մենք պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է: Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել, պատմություն ուսումնասիրեք, կիմանաք՝ Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարելը, Մխիթար Սպարապետին վերացնելը: Վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ: Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք ու զինամթերք էր առնում, էդ ու՞մ գլխին պետք է թափվեր, մեր գլխին, չէ՞: Մեղավոր չենք փնտրում, բայց միշտ էլ եղել է դավաճանություն»,- նշել է նա:

Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բանակում ծառայության ժամկետի կրճատումը՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ հետևանքներ չի կարող տալ.

«Ոչ մի հետևանք չի կարող տալ, որպես պաշտպանողական բանակ՝ արդեն ոչ մի հետևանք էլ չի ունենա, այսօր մեծ թվաքանակով մարդիկ զորավարժություններ են լրացնում, ընթացքում էլ՝ կամաց-կամաց պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի, սահմանապահ զորքերը կանգնած են ու կանգնելու են ամբողջ սահմանի երկայնքով»:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան