Ներքին 8 ամիս առաջ - 12:18 27-01-2026

Բանակի օրվա քթի տակ սգո օր են բերել, որ ինչ․ վստահ եմ՝ վաղը իրենցից ոչ ոք չի գա այստեղ․ զոհվածի հայր

«Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տաղայի շիրիմը»,- լրագրողների հետ այսօր, հունվարի 27-ին, Եռաբլուրում ասաց 44-օրյա պատերազմում զոհվածի ծնողը, նկատելով, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները իրենց չեն մոտեցել։- «Կոնկրետ մեզ չի մոտեցել, 44-օրյա տղաների շիրիմներին չի մոտեցել, միայն բարձրացավ 90-ականների տղաների կողմն ու դուրս է եկել։ Ես չեմ ընդունում այս օրը։ Մեզ համար ամեն օր էլ սգո օր է։ Մենք ամեն օր էլ էստեղ ենք։ Մենք մեր տունն ու տեղը տեղափոխել ենք այստեղ՝ Եռաբլուր»։

Նա անդրադարձավ նաև հունվարի 27-ը որպես Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր սահմանելուն։

«Բանակի օրվա քթի տակ սգո օր են բերել, որ ինչ։ Ես հաստատ համոզված եմ, որ վաղը իրենցից ոչ ոք չի գա այստեղ, Հունվարի 28-ին ոչ ոք չի գա այստեղ՝ Եռաբլուր, որովհետև իրենց համար չկա բանակ»,- ասաց նա, քննադատելով Փաշինյանի կառավարությանը պատերազմում պարտության, տարածքային զիջումների, կորուստների համար։

Ծնողը նշեց նաև, որ իր որդին՝ Հարություն Հարությունյանը եղել է երգիչ, «Սայաթ Նովա» ժողովրդական անսամբլից, զոհվել է Աղդամում, հոկտեմբերի 8-ին, բայրաքթարի հարվածից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու