Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է.
Ստրասբուրգ այց կատարած Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի իր գործընկերոջ հետ:
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարների հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը վկայում է, որ շարունակվում է «ընտրական փորձի» ակտիվ «փոխանակումը».
«Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմների շուրջ»: