Ներքին 8 ամիս առաջ - 15:56 26-01-2026

Օրենքի փոփոխությունը ստեղծում է հարմարավետ «զոնա» ՔՊ-ի համար․ Արեգ Սավգուլյան

Լրագրողների հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Արեգ Սավգուլյանը նշեց, որ նոր օրենսդրությունը ստեղծում է յուրահատուկ հարմարավետ «զոնա» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, ինչը սահմանափակում է հասարակական դաշտում դիտորդական կազմակերպությունների գործունեությունը և կարող է դառնալ ապագա ընտրությունների կեղծման հիմք։

Նա ընդգծեց, որ կազմակերպությունը 2023 թվականից մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, այդ թվում՝ Երևանի ավագանու, Գյումրիի, Փարաքարի և Վաղարշապատի ընտրություններին, արձանագրելով խախտումներ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից։ «Մենք կազմել ենք մանրակրկիտ զեկույցներ և ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի ապահովվի արդար, թափանցիկ և անաչառ ընտրություն»,- ընդգծեց Սավգուլյանը։

Նա նաև ընդգծեց, որ օրենքի փոփոխությունը կարող է զրկել որոշ կազմակերպություններին համապետական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից և մտահոգություն է առաջացնում դիտորդական կազմակերպությունների անկախության ու ընտրությունների թափանցիկության նկատմամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին