Ներքին 8 ամիս առաջ - 14:04 26-01-2026

Երևանի գլխավոր փողոցներում արտաքին լուսավորման լեդ լույսերը մի քանի օր անց փչանում են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ հաճախակի է հանձնարարականներ տալիս ոչ միայն վարչական շրջանների ղեկավարներին, այլ նաև «Երքաղլույս» ընկերության պատասխանատուներին, որ նրանք հետևողական լինեն արտաքին լուսավորման հարցում ու ոչ մի փողոց, ոչ մի բակային հատված Երևանում պետք է արտաքին լուսավորման խնդիրներ չունենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 26-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Արարատի մարզից դեպի Երևան տանող ճանապարհահատվածը, որն Արտաշատի խճուղի է կոչվում, արտաքին լուսավորման մեծ թվով լեդ լույսեր չէին աշխատում։

Եթե մի քանի էլեկտրասյուների վրա տեղադրված լեդ լույսերը գործում էին, ապա շատ էլեկտրասյուներ կարծես դրված լինեին որպես «զարդ»։

Իսկ որ այդ ճանապարհահատվածը մայրաքաղաքի ամենաարագընթաց ճանապարհներից մեկն է, դա շատ լավ գիտեն պատասխանատուները, ովքեր պետք է օր առաջ խնդիրը լուծեն, հակառակ դեպքում վարորդների ու հետիոտների հույսը հարևանությամբ գործող հսկայական ջերմոցային տնտեսությունն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Ձեզ գուցե հետաքրքրի