Ներքին 8 ամիս առաջ - 11:15 26-01-2026

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության ձեռքբերման համար. Գեորգի Գախարիա

«Շնորհավորում եմ մեր հարևաններին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահին՝ այս նշանակալի ձեռքբերման համար, որը հնարավոր դարձավ նախագահ Թրամփի առաջնորդության և ներգրավվածության շնորհիվ: Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում կարևոր դեր է խաղում տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար, գրել է Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով՝ մինչ երկրները նոր աշխարհակարգում առաջ են մղում իրենց ազգային շահերը, Վրաստանը կորցնում է ռազմավարական նշանակությունը և ավելի ու ավելի է մեկուսանում «Վրացական երազանքի» կառավարության դիտավորյալ գործողությունների և անգործունակության պատճառով։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու և Վրաստանը Հարավային Կովկասում ամերիկյան օրակարգի կենտրոնական տարր դարձնելու փոխարեն, ներկայիս ռեժիմը շարունակում է հարձակվել և ապատեղեկացնել Միացյալ Նահանգներին և միանում է թշնամական ուժերին՝ սպառնալով ոչ միայն Վրաստանի անվտանգության շահերին, այլև տարածաշրջանում կայուն երկարաժամկետ խաղաղությանը և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին։

«Մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր հարևանների և ռազմավարական գործընկերների հետ՝ Վրաստանն օրակարգ վերադարձնելու համար», - ընդգծել է Գախարիան։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին