Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 20:08 25-01-2026

Իրանում ինտերնետն անջատված է մնում. սպանված ցուցարարների թիվը կարող է գերազանցել 30 հազարը

Իրանի տարածքում ինտերնետի արգելափակումը հիմնականում պահպանվում է, մինչ բողոքի վերջին ցույցերի ընթացքում սպանվածների թիվը, համաձայն ստացվող հաղորդումների, շարունակում է աճել: TIME հանդեսի այսօրվա հրապարակման համաձայն՝ երկրի առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ միայն հունվարի 8-ին և 9-ին փողոցներում սպանվածների թիվը կարող է գերազանցել 30 հազարը: Գրում է «Ազատությունը»։

Թվային իրավունքների խնդիրներով զբաղվող NetBlocks կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ Իրանում ինտերնետն անջատված է արդեն 400 ժամից ավելի՝ հավելելով, թե կարճատև միացումները կարող են կապի վերականգնման կեղծ տպավորություն ստեղծել: Ըստ NetBlocks-ի՝ արգելափակումը շրջանցող գործիքների, այդ թվում VPN-ի օգտագործումը սահմանափակ առցանց հաղորդակցության հնարավորություն է ընձեռում:

Իրավապաշտպան կազմակերպությունները շեշտում են, որ ինտերնետի անջատումը խոչընդոտում է ցուցարարների կազմակերպվելու հնարավորությունը և սահմանափակում տեղեկատվության հոսքը, ինչը դժվարացնում է զոհերի թվի անկախ ճշտումը:

ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ զոհերի հաստատված թիվն այժմ 5 հազար 459 է, իսկ դեռևս ճշտվող դեպքերի թիվը 17 հազար 31 է:

TIME-ի այսօր հրապարակած տվյալը մոտ տասն անգամ գերազանցում է Իրանի Գերագույն ազգային խորհրդի հայտարարած պաշտոնական տվյալը՝ 3 հազար 117 զոհ, սակայն մոտ է միջազգային գնահատականներին:

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի զեկուցող Մայ Սատոն, մասնավորապես, հունվարի 22-ին հայտարարել է, որ Իրանում սպանված քաղաքացիական անձանց թիվը կարող է անցնել 20 հազարից:

Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն էլ սպանությունները Իրանում նկարագրել է որպես «աննախադեպ աստիճանի»:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն