Ներքին 8 ամիս առաջ - 09:39 25-01-2026

Ջրառատում հրդեհված տնակում բնակվող ընտանիքը արդեն բնակարան է ձեռք բերել, շուտով կտեղափոխվի․ ԱՍՀՆ

Սիրելի´ հայրենակիցներ, ի պատասխան Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրում տնակի հրդեհման և դրա հետևանքով ընտանիքի սոցիալական դրության վերաբերյալ բազմաթիվ նամակների, տեղեկացնում եմ, որ նշված ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ գնել է բնակարան, որտեղ ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք օրերի ընթացքում կավարտվեն, և ընտանիքը կկարողանա տեղափոխվել իրենց նոր տուն:

Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

«Համացանցում նշված դեպքի հետ կապված տարատեսակ դրամահավաքների առնչությամբ ցանկանում եմ հատուկ շեշտել, որ ընտանիքը մշտապես գտնվել է ՄՍԾ Վաղարշապատի տարածքային կենտրոնի ուշադրության կենտրոնում, մեր սոցիալական աշխատողների կողմից իրականացվել է ընտանիքի կարիքի համապարփակ գնահատում` դրանք առաջիկայում հասցեագրելու համար»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 22-ի գիշերը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Ուղեկալների փողոցում այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 21 քմ)՝ գույքով և կից փայտե շինությունը՝ մոտ 15 քմ։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին