Ներքին Հարցում Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 20-01-2026

Սամվել Կարապետյանը լավ մարդ ա. հույս ունեմ՝ ժողովուրդը կհաղթի. հարցում

Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ։ Կուսակցությունը կոչվելու է «Ուժեղ Հայաստան»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Սամվել Կարապետյանի կուսակցության հետ հույսեր կապո՞ւմ եք»։

Կարծիքները հակասական էին։ Մի կին նշեց, որ ընդհանրապես որևէ մեկի հետ հույսեր չի կապում։ Մեկ այլ կին հավելեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է միայն իր վրա հույսը դնի։

Մեկ այլ անցորդ ևս ասաց․ «Ոչ մի բանի հետ էլ հույս չեմ կապում»։

Արցախից տեղահանված մի կին նշեց․ «Այո, ես Արցախից եմ, բայց իրեն պիտի ընտրեմ»։

Շատերն ընդգծում էին, որ փորձում են հեռու մնալ կուսակցական իրադարձություններից։

Կային նաև ավելի մեղմ կարծիքներ։ Մի տղամարդ ասաց․ «Իհարկե, լավ կլինի»։

Մեկ այլ հարցված նշեց, որ Սամվել Կարապետյանն արդեն կայացած է․ «Ինքը արդեն բարձունքում է, լավ մարդ է։ Աստված ոնց կամենա, հույսեր ունենք, թող լավ լինի»։

Մի տղամարդ, ով նշեց, որ տվյալ կուսակցության անդամ է, ընդգծեց, որ որևէ մեկի հետ հույսեր չի կապում․ «Չնայած իրենց կուսակցությունից եմ, բայց հույս չեմ կապում ոչ մեկի հետ։ Մեր երկրում ոչ մի բանի էլ չենք հասնի։ Ով ուզում է՝ կուսակցություն է բացում, գնում է, նստում է այնտեղ ու սկսում է խաղ խաղալ»։

Քաղաքականությամբ հետաքրքրվող մի երիտասարդ նշեց, որ թեև հետևում է քաղաքական զարգացումներին, հույսեր չի կապում գործող ուժերի հետ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են նոր ուժեր, որոնք կապված չեն հին համակարգերի հետ և կարող են բերել նոր շունչ, նոր արժեքներ ու նոր քաղաքական մշակույթ՝ հիմնված քրիստոնեական արժեքների վրա, որոնք, նրա համոզմամբ, արդիական են հայ ժողովրդի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի