Ներքին Միտք 4 ամիս առաջ - 14:33 19-01-2026

Ով չաշխատի՝ պարգևավճար կստանա. լավության գինն ուզելու են

Պետական պաշտոնյաների ստացած պարգևավճարների թեման գրգռում է հանրությանը։ Աղքատները, գործազուրկները, ցածր աշխատավարձով մի կերպ ապրողները զարմանքով ու վրդովմունքով են արձագանքում պաշտոնյաների պարգևաճարներ ստանալու մասին տեղեկատվությանը։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի, ԱԺ-ի ու վարչապետի աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 միլիարդ դրամ պարգևավճար։

Ինչո՞ւ են այսքան պարգևավճարներ ստանում պետական պաշտոնյաները։

Առաջին ու տարածված վարկածն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հակված են կոռուպցիային։ Նրանց ձեռքում ռեալ իշխանություն կա։ Բայց պաշտոնյաներին չեն միավորում ազգային, քաղաքակրթական արժեքները։ Նրանք բարոյապես թույլ են, խոցելի, պատկերավոր ասած՝ անողնաշար։ Նրանք անպատասխանատու են և անխիղճ, ատում են ժողովրդին, հատկապես՝ նրանց, որոնք Փաշինյանին չեն քծնում, ունեն սեփական կարծիք, մտածելու ունակություն։ Այսպիսի իրավիճակում պաշտոնյաները կարող են չարանալ ու զբաղվել կոռուպցիայով, գործել պետության ու ժողովրդի դեմ։ Հետևաբար՝ ՔՊ-ական պաշտոնյաներին պարգևավճարներ են տալիս, որ նրանք չտրվեն կոռուպցիայով զբաղվելու գայթակղությանը, մերժեն կոռուպցիոն առաջարկները, չչարաշահեն իրենց դիրքն ու պաշտոնը։ Պարզ ասած՝ մարդկանց հավելյալ փող են տալիս, որ չչարանան ու վատ բաներ չանեն, ժողովրդին ու պետությանը վնաս չպատճառեն։

Ուշագրավ է նաև այն, որ պաշտոնյաներին պարգևավճարներ տրվում են առանց հաշվի առնելու աշխատանքի որակը, արդյունավետությունը։ Ավելի տրամաբանական է համարվում, որ պարգևավճարը տրվի այն աշատողին, որը մյուսներից ավելի արդյունավետ, ավելի շատ է աշխատել, ավելի մեծ նպաստ բերել պետությանն ու հասարակությանը։ Հանրային առաջարկների շարքում է նաև այն, որ պարգևավճարներ տալիս հաշվի առնեն քաղաքացիների կարծիքը։ Այսինքն՝ քաղաքացիների արձագանքներով որոշեն՝ այսինչ պաշտոնյան արժանի՞ է պարգևավճարի, թե՞ ոչ։

Նկատենք, որ բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ և քաղհասարակության ներկայացուցիչներ արձանագրում են, որ պետական կառույցների մի մասը պատշաճ չի կատարում իր պարտավարությունները, ժամանակին ու պատշաճ չի պատասխանում քաղաքացիների և կազմակերպությունների հարցումներին։ Հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ պաշտոնյան խախտում է մարդու իրավունքները, և քաղաքացիներն այդ խախտումների հիմքով բողոքներ են ուղղվում ՄԻՊ-ին, իրավապաշտպան կառույցներին, որոնց զեկույցներում նույնպես նշվում է մարդու իրավունքների խախտման դեպքերի և պատասխանատուների մասին։ Տրամաբանական է, որ վատ աշխատող, ժողովրդավարության նորմերը, արժեքներն, իրավունքներն ու օերնքները չհարգող, ոտնահարող պաշտոնայները պետք է չպարգևավճարվեն։ Սակայն պարգևավճարներ բաժանելիս հաշվի չի առնվում նաև տրամաբանական հանգամանքը, և հավելյալ փողեր բաշխում են բոլորին։

Ակամա տպավորություն է ստեղծվում, թե Նիկոլ Փաշինյանը խրախուսում է բոլոր պաշտոնյաներին, առանց դասակարգման ու խտրականության, նույնիսկ նրանց, որոնք խախտում են մարդու իրավունքները, օրենքները, արհամարհում ժողովրդավարական նորմերը, անխիղճ ու անհոգի են վարվում քաղաքացիների հետ։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ Փաշինյանը ինչ-որ մեծ ակնկալիք ունի պետական աշխատողներից, որը կապ չունի նրանց աշխատանքի որակի, արդյունքի, մակարդակի, արժեքի, օրենքի հետ։ Եվ ենթադրելի է, որ այդ մեծ ակնկալիքը կապվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքի հետ։ Փաշինյանը հավանաբար՝ ակնկալում է, որ պարգևավճարներով կարող է շահել պետական աշխատողների համակրանքն, ու դրանք բոլորը կքվեարկեն ՔՊ-ի օգտին հունիսի 7-ին։

Այս առումով՝ պարգևավճարն ավանս է։ Ենթադրելի է, որ հունիսի 7-ին պետական աշխատողին կհիշեցնեն, թե ինչ առատաձեռն ու բարի է եղել Փաշինյանը նրանց նկատմամբ, ինչքան շատ պարգևավճար է բաժանել։ Այսինքն՝ հունիսի 7-ին կգա պարգևավճարի դիմաց երախտագիտություն հայտնելու ժամանակը։ Պատկերավոր ասած՝ պարգևավճարը անհատույց չեն տալիս, լավության գինն ուզելու են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»