Ներքին Հարցում Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 16-01-2026

Նիկոլի ոչ մի ասածին չեմ հավատում․ մեր ճակատագիրը Էրդողանն ու Ալիևն են որոշում․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ գերիների՝ օրերս Հայաստան վերադարձը որևէ կապ չունի երկու սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով Սիրիային փոխանցելու հետ։ Նրա խոսքով՝ այդ գործընթացները տարբեր ուղղություններով են իրականացվել և միմյանց հետ չեն առնչվում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Հավատո՞ւմ եք, որ հայ գերիների վերադարձը կապ չուներ սիրիացի վարձկաններին հանձնելու հետ»։

Շատերը, լսելով Փաշինյանի ազգանունը, անգամ չէին ցանկանում ամբողջությամբ լսել հարցը, իսկ նրանք, ովքեր արձագանքեցին, հիմնականում միևնույն կարծիքն ունեին։

Մի քաղաքացի ընդգծեց, որ իշխանության որևէ խոսքի չի հավատում. «Ոչ մի բանին չեմ հավատում, մենակ հավատում եմ Էրդողանին ու Ալիևին․ իրանք են մեր ճակատագիրը որոշում»։

Մեկ այլ տղամարդ, հարցը ընդհատելով, ասաց. «Ես ո՞նց կարող եմ Փաշինյանի ասածների հետ համաձայն լինել, էդ անունը լսում եմ՝ սարսուռ ա անցնում»։

«Ես ուզում եմ՝ Վարդան Ղուկասյանը գա»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ կին զարմացավ. «Չէ, չեմ հավատում՝ ուղիղ կապ ունի։ Ես վարչապետ չեմ ճանաչում, մի խաբեբա սրիկա եմ ճանաչում։ Էնքան բան կա ասելու, բայց մեկ ա՝ տեղ չի հասնում»։

Քաղաքացիներից մեկը փորձեց համեմատական օրինակով բացատրել իր դիրքորոշումը. «Ուղիղ կապ ունի, բայց շահավետ գործարք կարող էր լինել։ Իսրայել–Պաղեստին օրինակն ունենք՝ 10 պատանդի դիմաց 500–800 պաղեստինցի են բաց թողնում։ Բայց էս սիրիացիները ծանր հանցանքների մեջ են մեղադրվում, իսկ հայերին շինծու մեղադրանքներ են առաջադրել։ Ենթադրում եմ, որ սկզբում այդ հանցագործների համար է մեզ դիմում եղել, հետո նոր այդ գործարքը առաջադրվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»