Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 19:21 16-01-2026

Հայաստանի արտահանած ֆերոմոլիբդենն Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են զինտեխնիկայի արտադրության մեջ

«Ֆերոմոլիբդենը համարվում է ռազմավարական հումք, և ժամանակին Հայաստանում ստեղծվել է Մաքուր երկաթի գործարանը, որը հենց ֆերոմոլիբդեն էր արտադրում։ Հիմա կարծեմ Երևանի Մաքուր երկաթի գործարանը փակել է մեկ ուրիշ ընկերություն, որը ինչ-որ աֆինացիա ունի կարծեմ ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ, իրենք են դա այսօր արտադրում, բայց ամեն դեպքում դա ռազմավարական հետաքրքրությունների ոլորտում է գտնվում։

Այն հատուկ նշանակության հումք է համարվում, զինամթերքի մասով չասեմ, բայց փամփուշտների կամ արկերի միջուկի արտադրության համար կարող է օգտագործվել, ինչպես նաև զրահապատ տեխնիկայի։ Դա ընդհանրապես Հայաստանի այն քիչ արտադրանքից է, որն ունի կայուն պահանջարկ միջազգային շուկայում, մենք ևս դրա իրացման խնդիր չունեինք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունների շուրջ։

Քերոբյանի խոսքով՝ դա կարող է վերարտահանվել Թուրքիա և այնտեղ օգտագործվել։

«Իսկ Թուրքիան, այսօր գիտենք, որ միջազգային ռազմարդյունաբերական շուկայում շատ հավակնոտ դիրք է գրավել, մանավանդ անօդաչու թռչող սարքերի շուկայում, բայց նաև ունեն սեփական արտադրության տանկեր, զրահապատ մեքենաներ, որոնց համար այս հումքը կարող է պետքական լինել»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ ինչու են իշխանություններն այնպիսի հումք արտահանում թշնամի երկիր, որ նա կարող է օգտագործել ռազմարդյունաբերության մեջ, Քերոբյանը նկատեց․ «Այս իշխանությունների ոչ մի արարքից զարմանալ պետք չէ։ Սրանք այնքան թրքահաճո են, որ թուրքերին հաճոյանալու համար իրենց էլ կվաճառեն իրենց ընտանիքների հետ միասին։ Ամեն դեպքում իրենց բոլոր քայլերը, բոլոր խոսքերը վկայում են դրա մասին, էլ չասած, որ Հայաստանի շահերի մասին իրենք ի վիճակի էլ չեն մտածելու, այնքան են զբաղված սեփական իշխանությունը երկարացնելու ջանքերով»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև