Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:25 12-01-2026

Ի՞նչ է արել կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ Կարապետյան

Այս տարի կառավարությունը այսքան է հատկացրել վարչապետի աշխատակազմի ծախսերի համար: Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով՝ ի տարբերություն այս կառավարության:

Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Առաջինը, կարող է ընտրել մի շրջան, օրինակ՝ Մարտունու շրջանը, Հրազդանի շրջանը, և պետական ներդրումներով, պետական մասնակցությամբ, օգնել ստեղծել գործարաններ, աշխատատեղեր, որպեսզի լուծենք այս շրջանների գործազրկության հարցը: Մարտունի և Հրազդան ամեն տարի մեկ շրջան։

Երկրորդ, էլ ի՞նչ կարող է անել 65 մլն դոլարով լավ կառավարությունը. Հայաստանում կա 20,000 մարդ, որոնք սովի մեջ են, այսինքն, ծայրահեղ աղքատ 20,000 մարդ: 65 մլն դոլարով լավ կառավարությունը այդ մարդկանց համար կապահովեր սնունդ և հագուստ և կլուծեր ծայրահեղ աղքատության հարցը մեր երկրում:

Էլ ի՞նչ կարելի էր անել, կարելի էր 100,000 ամենաանապահով թոշակառուներին, որոնց եկամուտը միայն թոշակն է, բաժանել քարտեր, որոնք իրավունք կտան 20-25,000 դրամի գնում անել հայկական գյուղմթերքի, հայկական կաթնամթերքի շուկաներից և խանութներից: Դրա արդյունքում գյուղացին կունենար կայուն վաճառք իր բարձրորակ ապրանքի, թոշակառուն կկարողանար ապահովվել բազային սննդով, պահանջմունքներով:

Իսկ մեր երկրում, մենք կլուծեինք 100,000 մարդու խնդիր: Կարող եք ինքներդ նշել, թե ի՞նչ կարող է անել ուժեղ կառավարությունը այն 65 մլն դոլարով, որը մեր այսօրվա վարչապետը հատկացրել է իր աշխատակազմին»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»