Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 13:00 10-01-2026

Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը․ Սուրեն Սուրենյանց

Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը

Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հակասահմանադրական քաղաքական կամպանիայի նոր փուլին՝ այն տեղափոխելով համակարգված գործողությունների մակարդակ։
Խոսքն իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ ուղղորդված և նպատակային ճնշման գործընթացի մասին է։

Հունվարի 4-ին Փաշինյանը և տասը տիրադավ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ ստեղծեցին «Համակարգող խորհուրդ»։ Իր էությամբ սա վարչապետին կից ապօրինի մի կառույց է, որը չունի ոչ սահմանադրական, ոչ էլ կանոնական լեգիտիմություն և փաստացի կոչված է համակարգելու Եկեղեցու դեմ հակասահմանադրական պայքարը։
Պետական իշխանության ղեկավարի անմիջական ներգրավվածությունը Եկեղեցու ներքին կառուցվածքների ձևավորման գործընթացում բացահայտորեն խախտում է Եկեղեցի–պետություն բաժանման սկզբունքը և ստեղծում վտանգավոր նախադեպ՝ իշխանության կամայական միջամտության համար։

Հունվարի 6-ին տեղի ունեցած երթը դարձավ այս կամպանիայի հաջորդ դրսևորումը։ Այն իրականացվեց իշխանության վարչական ռեսուրսի կոպիտ և ցուցադրական չարաշահմամբ՝ կրելով ոչ թե հասարակական ինքնաբուխ շարժման, այլ վերևից կազմակերպված քաղաքական ճնշման բոլոր բնորոշ գծերը։

Գործընթացի առավել մտահոգիչ պահը հունվարի 8-ի ասուլիսն էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են այնպես անել, որպեսզի Կաթողիկոսը փոխի իր մտադրությունը և ստիպված հեռանա։ Այս հայտարարությամբ իշխանության ղեկավարը բացահայտորեն հրաժարվում է նույնիսկ ձևական իրավական զսպվածությունից և խոստովանում է Եկեղեցու առաջնորդի նկատմամբ պարտադրանքի մեխանիզմների կիրառման մտադրությունը։ Սա այլևս իրավական և սահմանադրական ճգնաժամի ուղիղ ազդակ է, երբ պետական իշխանությունը փաստացի իրեն վեր է դասում Սահմանադրությունից և իրավունքի գերակայությունից։

Հունվարի 9-ին հայտարարվեց, որ տասներեք քահանաներ միացել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» գործընթացին։ Այս քայլը վկայում է, որ հակաեկեղեցական կամպանիայի ինստիտուցիոնալացումը արդեն տալիս է իր առաջին արդյունքները՝ ձևավորելով իշխանության կողմից խրախուսվող և վերահսկվող հոգևորականների խումբ։

Տեղի ունեցողը որևէ աղերս չունի Եկեղեցու բարենորոգման գաղափարի հետ։ Խոսքը պետական իշխանության ուղղակի միջամտության մասին է Եկեղեցու ինքնակառավարմանը, որի նպատակն է չեզոքացնել կամ ենթարկել մի ինստիտուտ, որը չի տեղավորվում գործող իշխանության քաղաքական ճարտարապետության մեջ։ Եկեղեցին դիտարկվում է ոչ թե որպես Սահմանադրությամբ պաշտպանված ինքնուրույն համակարգ, այլ որպես քաղաքական խոչընդոտ։
Այս համատեքստում հնարավոր են զարգացման երեք սցենարներ։

Առաջինը՝ Կաթողիկոսին հակասահմանադրական ճանապարհով հրաժարականի հարկադրելն կամ Վեհարանից հեռացնելն է, որը ամենաարմատական և ամենաբարձր ռիսկ ունեցող տարբերակն է՝ ներքին լուրջ ցնցումների և արտաքին լեգիտիմության կորստի վտանգով։
Երկրորդը՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտման գործընթացն ավարտին հասցնելն է՝ իշխանության հովանու ներքո զուգահեռ, վերահսկելի եկեղեցական կառուցվածքի ձևավորմամբ, ինչը ամենից իրատեսական և միաժամանակ ամենավտանգավոր սցենարն է։
Երրորդը՝ հակաեկեղեցական օրակարգի օգտագործումն է որպես նախընտրական գործիք՝ քաղաքական դաշտը բևեռացնելու նպատակով։

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Եկեղեցու շուրջ ընթացող վեճ չէ։ Սա իշխանության վերաբերմունքի արտահայտությունն է ցանկացած ինքնուրույն ինստիտուտի նկատմամբ։ Եկեղեցին դարձել է իշխանության ագրեսիայի խոշոր թիրախը, որովհետև ունի ինքնություն, հասարակական ազդեցություն և արժեքային համակարգ, որը չի ենթարկվում քաղաքական կոնյուկտուրային։

Խնդիրը ոչ միայն հոգևոր, այլ խորապես քաղաքական և սահմանադրական է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ