Ներքին Միտք 9 ամիս առաջ - 18:57 09-01-2026

Իշխանությունների իրավական ամենաթողության դեմ պայքարենք գործով և ոչ միայն խոսքով. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը գրել է.

«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքն այսօր երկարաձգվեց ևս երեք ամսով․․․ Ցավոք, իրավական պետության ու ժողովրդավարության հիմքերը քայքայող այս հերթական որոշումն անակնկալ կամ անսպասելի չէր։

Իրավական ամենաթողությունը վաղուց հատել է բոլոր «կարմիր գծերը», իսկ քաղաքական հայացքների համար շինծու քրեական գործերով մարդկանց ազատությունից զրկելու, ազատ խոսքի իրավունքը սահմանափակելու պրակտիկան նոր թափ է հավաքում, և Վազգենն ու Նարեկը, իսկ նրանց հետ նաև մեր մյուս բոլոր քաղբանտարկյալներն այս պրակտիկայի անմիջական տուժածներն են։

Ի պատասխան դատարանի այսօրվա որոշման՝ Նարեկ Սամսոնյանը հացադուլ հայտարարեց, որը, թեև ինձ համար խիստ մտահոգիչ, բայց, վստահ եմ՝ գիտակցված քայլ է։ Ոգու արիություն, տոկունություն ու առողջություն եմ մաղթում տղաներին։ Իսկ քաղաքական դաշտի մեր գործընկերներին, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին հորդորում եմ զգոն ու հետևողական լինել այս գործընթացների նկատմամբ։

Անկախ նրանից, թե ովքեր են հայտնվել իշխանությունների թիրախում, թե ինչ վերաբերմունք ունենք նրանց նկատմամբ, պիտի համախմբված պայքարենք իշխանությունների կամայականության ու իրավական ամենաթողության դեմ, ընդ որում՝ պայքարենք գործով և ոչ միայն խոսքով ու հայտարարություններով»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների