Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 11:28 09-01-2026

Մեկ օրում բացահայտվել է 132 հանցագործություն, գրանցվել 8 ավտովթար

Մեկ օրում բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝

44 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ խարդախության,
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծելու,
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել են մարդու առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, խարդախության։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի