«Ջենիֆեր Լոպեսի համերգի ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրության փուլում է, առաջիկայում պարզ կլինեն արդյունքները։ Ֆինանսական հաշվետվությունը ուսումնասիրության փուլում է, առաջիկայում պարզ կլինի դրա արդյունքները, որից հետո էլ հայտնի կդառնա, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակներում որքան գումար է ծախսվել, այդ գումարից որքանն է ենթակա վերադարձի բյուջե և մենք այդ տեղեկատվությամբ կկիսվենք։ Ներկայումս դա ուսումնասիրության փուլում է»,- հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նշված համերգի վերաբերյալ հարցին։
«Միջազգային աստղերի հյուրախաղերը Հայաստանում ունեն մի քանի նպատակ և այդ նպատակների շարքում կարևոր է նաև զբոսաշրջության խթանումն ու այդ համերգների կազմակերպման իմաստով տնտեսական ազդեցությունը, որ ունենում են դրանք»,-ասել է Անդրեասյանը։