Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 14:01 07-01-2026

Տուրիստներին Եգիպտոսում «բրախելու», ակնհայտ թալանի, 60 հազար դոլլար գրպանելու փաստերի մասին

ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅՈւՆԸ «ԻՐԱԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
«Հետքը» ներկայացրել է իրավական վիճակը:
Ես հիշեցնեմ իրական վիճակի մասին:

Տուրիստական ընկերությունը մոտ 200 հոգու թողել էր Եգիպտոսում:
Պարզ ասած` փոխադրող ավիաընկերությանը չէր վճարել հետ բերելու թռիչքի համար:
Հետո դատի է տվել, ու 7 ուրիշ ընկերության մեղավոր է նշել իր փաթեթները չվաճառելու սաբոտաժի մեջ:
Բաց կթողնեմ զբոսաշրջային ոլորտի, իմ մասնագիտականից դուրս մասը: Կշրջանցեմ հարցերը, որ փաթեթներդ վաճառված չէին, ինչու՞ մարդկանց 1 ուղղությամբ տոմսով տարար, ու թողեցիր:
Հետ տայիր գումարները, ու չտանեիր:
Սա հարցի 1 կողմն է:

Անդրադառնամ ավիացիայի մասին

Երբ հայտնի դարձավ, որ մարդիկ մնացել էին Եգիպտոսում, ես, որ վարչապետի խորհրդական էի էդ ժամանակ, անմիջապես կապնվեցի հայկական 3 ավիաընկերությունների հետ` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս»:
3 ավիաընկերություններն էլ պատրաստակամություն հայտնեցին նույն պահին, 2-3 ժամվա ընթացքում կազմակերպել թռիչքը:
Եվ, որ շատ կարևոր է, թռիչքը կատարել միայն ընթացիկ ծախսերով: Այսինքն օդանավը տրամադրում էին անվճար: Թռիչքի արժեքից նվազեցնելով բուն օդանավի արժեքը, անձնակազմի աշխատավարձը, ապահովագրությունները, և այլ ծախսեր: Ինչի արդյունքում այդ թռիչքի արժեքը, որը շուկայական գներով արժեր մոտ 32-34 հազար ԱՄՆ դոլլար, նվազում էր մոտ $12 հազարով: Փաստացի` արժեքը 1/3-ի չափով, և կկազմեր մոտ $21 հազար:

«Զվարթնոց» օդանավակայանի հետ համաձայնեցրի, որ այդ թռիչքները կսպասարկվեն անվճար: Ինչը թռիչքի արժեքը կէժանեցներ ևս մոտ $2.0 հազարով: Եվ թռիչքների արժեքը կդառնար ընդամենը $19.0 հազար:
Բայց
Փաշինյանը արձակուրդում էր: Ավինյանի կազմակերպած խորհրդակցությանը ինձ, ամբողջ կառավարությունում ՄԻԱԿ ավիացիայի մասնագետին, որը տասնյակ տարիներ աշխատելա հենց չարտերային թռիչքների կազմակերպման ոլորտում, չտեղեկացրին և չհրավիրեցին:

Արդյունքում`

1. 2 թռիչքի համար իրական շուկայական $38.0-39.0 հազար դոլլարի փոխարեն պահուստային ֆոնդից հատկացրին $98-99 հազար դոլլար (37 մլն ՀՀ դրամ),
2. թռիչքները պատվիրեցին ոչ թե հայկական ավիաընկերություններից որևէ մեկին, այլ եգիպտական ավիաընկերությանը:

Եվ (!!!)
3. Եգիպտական ավիաընկերությանը թռիչքը պատվիրեց Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը,

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ,
հունական ՄԻՋՆՈՐԴ ընկերության միջոցով:
Այսինքն Եգիպտոսում գտնվող ՀՀ դեսպանատունը
Եգիպտոսում գտնվող ավիաընկերությանը
Եգիպտոսից ՀՀ կատարվող թռիչքը պատվիրեց
Հունական միջնորդի միջոցով, շուկայական արժեքից 60.000 ԱՄՆ դոլլար ավելի թանկ:
Զգրպանվեց 60 հազար դոլլար: ՀՀ բյուջեից:

4. Թռիչքները կատարեցին 2-3 օր ուշացումով: Քանի որ եգիպտական ավիաընկերությունն առանց գումարը ստանալու չի կատարել թռիչքը: Ի տարբերություն հայկական «Տարոն Ավիա» ընկերության, որին լրատվամիջոցների աշխուժության պատճառով ստիպված պատվիրեցին 3-րդ թռիչքը: Եվ որին ամիսներով չէին վճարում նույն թռիչքի համար եգիպտական ընկերության «վճարած» գումարից 4 անգամ պակաս գումար:

«Տարոն Ավիայի» թռիչքի արժեքը կազմում էր ընդամենը $12.0 հազար: Այդ թռիչքին «Զվարթնոց» օդանավակայանը մասնակցեց ոչ միայն անվճար սպասարկմամբ, այլ մոտ $7.0 հազար ԱՄՆ դոլլար արժողությամբ վառելիքով:

2020 թ. Դեկտեմբերին ես էս գործով, ինչպես նաև 2 այլ դրվագով հայց եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

1 ամիս անց պատասխան եմ ստացել, որ ողջամիտ հիմքեր չկան քրեական գործի բացման համար:
Այսինքն` ակնհայտ թալանի, 60 հազար դոլլար գրպանելու փաստերը հիմքեր չէին:

Իսկ էդ թալանածը տուրիստներին Եգիպտոսում «բրախած» անպատասխանատու, սնանկացած ընկերության վրայից հանելու, և չսնանկացած մրցակիցների վրա բարդելու հիմքեր կան
Էստեղ դասականը կհարցներ`
- Յա՜, Իրո՞ք...
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ