41-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր
copy image url

41-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Ներքին 1 օր առաջ - 21:42 07-07-2025
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:15-ի սահմաններում Երևան–Գյումրի–Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Աննա Ա․-ն, իր վարած «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 70-ամյա Տաթևիկ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշոցք» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված