Արտակարգ իրավիճակ՝ Ապարանում. ուժեղ փոթորիկն ու քամին ավերածություններ են առաջացել. shamshyan.com
copy image url

Արտակարգ իրավիճակ՝ Ապարանում. ուժեղ փոթորիկն ու քամին ավերածություններ են առաջացել. shamshyan.com

Ներքին 1 օր առաջ - 17:25 15-06-2025
Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

Ինչպես Ապարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Ապարանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

Քամին պոկել ու շպրտել է բազմաթիվ շենքերի ու սեփական տների տանիքներ, կոտրել ծառեր ու էլեկտրական սյուներ։

Արդյոք քամու և փոթորկի հետևանքով տուժած քաղաքացիներ կան, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակիցները պարզում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում